HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԱԳՎ պետը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը հունիսի 5-ին և 6-ին Սոչիում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը:

Վարչության մամուլի քարտուղարը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել և համաձայնության է արժանացել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների պլանը:

«Ճանապարհային քարտեզը» նախատեսվում է 2018-2020 թվկանների համար և սահմանում է միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու ավիաընկերությունների համար հավասար պայմաններ սահմանելուն, անդամ պետությունների օրենսդրությունն ԻԿԱՕ ստանդարտներին համապատասխանեցնելուն և մի շարք այլ հարցերի՝ միտված ԵՏՄ պետություններում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter