HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կացության և հանրային սննդի ոլորտներն ամենաշատ աճն են ունեցել

2017-ի հունվար-ապրիլին ծառայությունների ոլորտը 10 %-անոց աճ է գրանցել։ Այս ամիսներին ծառայությունների ոլորտի ծավալը կազմել է ավելի քան 409 միլիարդ դրամ։

Եթե հավատանք պաշտանական վիճակագրությանը, տարեսկզբից ծառայությունների ոլորտը ծավալային աճ է ունեցել, թեև ապրիլը իր ծավալով մի փոքր զիջել է մարտին։

Եթե ծառայությունների ոլորտի 2017-ի առաջին չորս ամիսների տվյալները ներկայացնենք գծապատկերով, կստացվի այսպիսի պատկեր՝

Ի դեպ ամսական այս ցուցանիշները, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, շարունակաբար աճել են։

Ծառայության որ ոլորտը, որքան գրանցեց

Ծառայության ոլորտը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպումը, կրթությունը, առողջապահություն և բնակչու թյան սոցիալական սպասարկումը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, տեղեկատվության և կապի ոլորտը, ֆինանսական և ապահովագրական գործունեությոը, մասնագիտական, գիտական և տեխնիկական և վարչարարական և օժանդակ գործունեությունների ոլորտները։

Ծառայությունների ոլորտում, ինչպես նախորդ տարի, այս ամիսներին ևս ծավալային ամենամեծ ցուցանիշը գրանցել է ֆինանսական և ապահովագրական ոլորտը։ Այն ընդհանուրի ավելի քան 22 %-ն է զբաղեցրել՝ մոտ 93 միլիարդ դրամ ցուցանիշով։

Ապահովագրության ոլորտին հաջորդել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ ապահովելով ընդհանուրի 19 %-ն ու մոտ 78 միլիարդ դրամը։

Ծառայությունների ոլորտի բոլոր ենթակառուցվածքները համեմատած անցած տարվա հունվար-ապրիլին ծավալային աճ են ունեցել, իսկ ամենամեծ աճը գրանցել է կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 19 %-ով։

Իսկ ամենացածր աճը դեռևս շարունակում է գրանցել մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը, նախորդ տարեկսզբի չորս ամիսների համեմատ, ընդամենը 1 % աճ ունենալով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter