HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացի ավարտի, ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքների մասին:

Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն: Նշվել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի հաջողությամբ ընթանում են նաև ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա աշնանը: 

Քննարկվել են նաև ծրագրի իրականացման հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ: Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ծրագրի կարևորությունը՝ որպես Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter