HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են թռիչքների անվտանգության ապահովման խնդիրներ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի  հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Մեթոդական հավաքի մասնակիցները տեղեկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ընթացիկ կարգավիճակի մասին, ծանոթացել են առաջատար պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համակարգերի զարգացման ժամանակակից հայեցակարգերին և մոտեցումներին:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նախագահ է ընտրվել  ՌԴ ԶՈՒ  ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ-դեպարտամենտի պետ Սերգեյ Բայնետովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter