HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում համագործակցության ծրագրերին և այլն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter