ՄԻՊ․ Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ պետք է նախաձեռնվի անհապաղ քննություն
Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին իր մտահոգությունն է հայտնում ՄԻՊ աշխատակազմը։
Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս պահի դրությամբ, ի գիտություն է ընդունվել գլխավոր դատախազության տրամադրած նախնական տեղեկությունն այն մասին, որ Ա.Սաքունցի հաղորդման հիման վրա սկսվել է ստուգման ընթացակարգ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավապահ մարմնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել