
Իրանի պառլամենտում և Խոմեյնիի դամբարանում կրակոցներ են եղել. կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)
Թեհրանի մեջլիսում 4 անհայտ տղամարդ կրակ են բացել: Այս մասին տեղեկացնում է ISNA իրանական լրատվական գործակալությունը: Նշվում է 8 վիրավորների մասին, որոնցից մեկը անվտանգության աշխատակից է:
Նախնական տվյալներով՝ անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է:
Իրանական Tasnim լրատվական գործակալության տեղեկություններով՝ հարձակվողները նաև պատանդ են վերցրել: Որոշ տեղեկություններով՝ հարձակվողներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսի վրա կա մահապարտի գոտի:
Պառլամենտի շենքի դիմաց / Hindustan Times
Խորհրդարանի անդամ Էլիաս Հասրաթին INSA-ին պատմել է, որ հարձակվողները եկել են մեջլիս 10:30 տեղական ժամանակով՝ նիստից մեկ ժամ առաջ: Նրանք զինված էին ատրճանակներով և երկու ԱԿ-47-ով:
Tasnim, Reuters и AFP-ից հայտնում են նաև Թեհրանից հարավ գտնվող իսլամական պետության հիմնադիր Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում սկսված հրաձգության մասին: Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և 5 վիրավոր:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հարձակվողները եղել են 3-ը, մեկն իրեն պայթեցրել է, մյուս երկուսին հաջողվել է ձերբակալել:
Հոմեյնի դամբարանում իրեն պայթեցրած մահապարտը / Mehr լրատվական գործակալություն
Բացի այդ` անվտանգության ծառայությունը վնասազերծել է մեկ պայթուցիկ սարք, որը հայտնաբերվել է հենց դամբարանի կողքին:
Վերջին տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել գործողությունների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրանական FARS գործակալությանը:
Մի քանի ժամ առաջ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակիցները դուրս են բերվել շենքից։
ISNA լրատվական գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է:
Երկու ահաբեկչությունների հետևանքով` 13:09 դրությամբ` վիրավորվել էր 35 մարդ:
IRNA պետական գործակալության տվյալներով՝ խորհրդարան ներխուժած ահաբեկիչները կնոջ հագուստով էին:
3:53 դրությամբ, ըստ MEHR գործակալության թվիթերյան էջի տեղեկությունների, կա 39 վիրավոր և 12 զոհ:
գլխավոր լուսանկարը՝ Vahid Salemi / AP
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել