
ԱԺ արտահերթ նիստի ժամանակացույցը փոխվեց
ԱԺ նիստի 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը ևս, առավոտյան գումարած նիստում, եկել է այն համոզման, որ քննարկվող հարցերի համար նախատեսվող ժամանակն իսկապես քիչ է, և քննարկվող 4 հարցերից երեքը, իր դիտարկմամբ, իսկապես հանրային հնչեղություն ունեն։ ՀՀԿ-ն, կառավարության հետ քննարկելուց հետո, որոշել է փոխել քննարկվող հարցերի ժամանակացույցը։
Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցը կքննարկվի 4 ժամում, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրինագծին կտրամադրվի 60 րոպե, պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի վարչատարածքային բաժանման հարցերը կքննարկվեն 3,5-ական ժամերով։
Այս ժամանակացույցը, քվերակության արդյունքում, հաստատեցին նիստին ներկա բոլոր 83 պատգամավորները։
Մեկնաբանել