HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գեւորգ Գորգիսյան. «Եթե դուք եկել եք այստեղ ասել-գնալու համար, խորհրդարանը, կարծում եմ, այդ տեղը չի»

Արդարադատության փոխնախարար, կառավարության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի պատգամավորների այն դիտարկումներին, թե հնարավոր չէ կառավարության հաստատած ժամանակացույցով քննարկել հանրային հնչեղություն և կարևորություն  ունեցող օրինագծերը, հավաստեց, որ հնարավոր է, քանի որ նախագծերը քննարկվել են գլխադասային հանձնաժողովներում և դրանց վերաբերյալ հնարավոր էր նշված ժամանակահատվածում պատկերացում կազմել։ 

Այս դիտարկումներին ի պատասխան` «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ. «Կառավարության հարգելի ներկայացուցչին հրավիրում եմ մեզ հետ 3 ժամ նստել համակարգչի դիմաց և այն առաջարկները, որոնք մենք ունենք, շարադրել շատ պատշաճ ձևով՝ ներկայացնելու համար, և տեսնենք՝ նա ինչպե՞ս է կարողանալու 24-ժամյա ռեժիմին համապատասխանեցնել այդ ամեն ինչը։ Մենք, որ պնդում ենք, որ դա անհնար է, ուրեմն՝ դա անհնար է։ Մենք դա փորձել ենք և տեսնում ենք, որ չի ստացվում։ Եթե դուք եկել եք այստեղ ասել-գնալու համար, խորհրդարանը, կարծում եմ, այդ տեղը չի»,-ասաց պատգամավորը։ 

Գորգիսյանը պնդում է՝ խորհրդարանում պետք է լինեն քննարկումներ, բարձրացվեն հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ։ 

Նրա խոսքով` միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների մասնավորեցման նախագծին պետք է անդրադառնալ ամեն սուբյեկտի մասին եզրակացություն տալով, քանի որ պետք է հիմնավորվի, թե ինչու պետք է այդ օբյեկտը մասնավորեցվի, ինչո՞ւ պետք է շահույթով աշխատող ընկերությունում, որտեղ պետությունը ունի բաժնեմաս, դրանից զրկվի, ինչո՞ւ պետք է այդ եկամուտը կորցնի և թե ի՞նչ ցուցանիշներով է որոշվել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցուցակը։ 

Գորգիսյանը կառավարության ներկայացուցչին հրավիրեց համատեղ աշխատել՝ փորձելով իրենց բոլոր առաջարկները պատշաճ ձևով ձևակերպել և ներկայացնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter