HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Ինչպես հաղորդում է Կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017 թվականի հունիսի 6-ին «Շտապօգնություն»  ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 1954թ. ծնված Բ. Չարկիչյանը Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն», ով ճանապարհին մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները և ընկել քաղաքացու վրա: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 62-ամյա տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter