
ԱՄՆ դեսպանն այցելել է ՄԻՊ գրասենյակ
2011 թ. դեկտեմբերի 14-ին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին։ Պաշտպանը ողջունեց նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ համագործակցություն պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ։
Կողմերը քննարկեցին մի շարք խնդիրներ՝ կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, ներքին քաղաքական իրավիճակի, գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաև խոսեցին դրանցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներգրավվածության մասին։
Հանդիպման վերջում կողմերը կրկին կարևորեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության/ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը և հույս հայտնեցին արդյունավետ համագործակցության շարունակության և հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
ՄԻՊ գրասենյակ
Մեկնաբանել