HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

«Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից:     
Իմ զորակցությունն եմ հայտնում և ցավակցում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter