HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում ավելացել է։ Աշխատանքային շուկայի զբաղվածության ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ 

Ըստ այդ տվյալների՝ հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում աշխատանք է փնտրել 95-96 հազար մարդ։ Աշխատանք փնտրողների ավելի քան 80%-ը գործազուրկ է եղել։ 

Այդ ամիսների առանձնացված վիճակագրությունից պարզվում է՝ ամենաշատը աշխատանք փնտրել են փետրվարին։ Ի դեպ, տարվա այդ չորս ամիսներին աշխատանք փնտրողների թիվը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, աճել է։ 

Հանրապետությունում ավելի շատ աշխատանք փնտրել են կանայք։ Աշխատանք փնտրող կանանց թիվը կրկնակի գերազանցում է աշխատանք փնտրող տղամարդկանց թվաքանակը։ 90 հազար աշխատանք փնտրողներից 60 հազարը կին է, 30 հազարը՝ տղամարդ։

Հունվար-ապրիլին ավելացել է աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը, իսկ այդ չորս ամիսներից միայն ապրիլին է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 %-ով նվազել է աշխատանք փնտրող կանանց թիվը։ 

Հանրապետությունում 2017թ. հունվար-ապրիլին ավելի շատ աշխատանք են փնտրել 25-34 տարեկան մարդիկ։ Աշխատանք փնտրողների թվում նրանք կազմել են 27%, ավելի շատ աշխատանք են փնտրել 35-44 տարեկանները, ովքեր էլ «ապահովել են» աշխատանք փնտրողների 25%-ը։

Աշխատանք փնտրողները` մարզերում 

Ապրիլին հանրապետությունում ամենաշատը աշխատանք են փնտրել Շիրակում՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում։ Շիրակին հաջորդել է մայրաքաղաք Երևանը, որը ամենամեծ բնակչությունն ունի։ Ամենից քիչ աշխատանք փնտրել են Վայոց ձորում։

 

2017-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աշխատանք փնտրողների թիվը նվազել է Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter