HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն Իջեւանի գործող քաղաքապետին թույլատրել է վճարումներ կատարել նախընտրական հիմնադրամից

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում սահմանել է կուսակցությունների առաջադրմամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 14-Ն և 2011թ. օգոստոսի 11-ի N 53-Ն որոշումների մեջ:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը լրացնելու համար հանձնաժողովի անդամ է նշանակել հայտ ներկայացրած միակ թեկնածու Նաթելլա Մուրադյանին` այդ կապակցությամբ համապատասխան լրացում կատարելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշման մեջ:

Նիստի ընթացքում նաև ընդունվել է որոշում` Իջևան համայնքի ղեկավարի թեկնածու Վ. Ներսիսյանի նախընտրական հիմնադրամից քվեարկության օրվանից հետո վճարումներ կատարելը թույլատրելու մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter