HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն, առաջին ընթերցմամբ, ընդունեց երկու օրինագիծ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրն է։ Նիստի մեկնարկին` քվեարկությամբ ներկա-բացակա արվեց։ Ըստ քվեարկության՝ նիստին ներկա էր 84 պատգամավոր, բացակա՝ 22-ը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստին բացակա են պատգամավորներ, սակայն նրանց փոխարեն ներկա գտնվելու կոճակն է սեղմվել։

Սա, կարծես, դուր չեկավ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին և Էդուարդ Շարմազանովին։ Հովհաննիսյանը արձագանքեց. «ա, դե լավ էլի», Շարմազանովն էլ շարունակեց. «մի հատ էս կողմ, մի հատ էն կողմ»։

Ապա նիստին միացավ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, և քվեարկության արդյունքում պարզվեց, որ նիստին ներկա է 83 պատգամավոր, բացակա՝ 22-ը։

Օրենսդիրը անցավ քվեարկության, և 87 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագիծը։ Թեև նիստին ներկա էր 83 պատգամավոր, բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցույց տվեց գործուղման մեջ գտնվող պատգամավորների գրությունները, որով հաստատել են, որ կողմ են այս օրինագծին։

Մինչ այս քվեարկությունը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ընդունել են «ԵԼՔ» և ՀՅԴ խմբակցությունների առաջարկը, որով հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմում առաջադրման իրավունք կունենան նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։

Բացի այդ, օրենսդիրը 88 կողմ ձայնով ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter