
12 օբյեկտ կազատվի անշարժ գույքի հարկից` 50%-ի չափով
Ֆինանսների նախարարության առաջարկով 12 անուն օբյեկտ 50 տոկոսի չափով կազատվի անշարժ գույքի հարկից։ Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց այս որոշումը։
50%-ով անշարժ գույքի հարկից ազատվող օբյեկտներից 6-ը գտնվում են Արմավիրի մարզում, 2-ը՝ Լոռիում, մեկական օբյեկտ` Արարատում, Կոտայքում և Գյումրիում։
Ինչպես գրված է որոշման նախագծում՝ 2016թ-ի հոկտեմբերի 4-ին ընդունված հարկային օրենսգրքով անշարժ գույքի հարկից 50%-ի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատում է կառավարությունը, և 2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» օրենքը, արդյունքում՝ ուժը կորցրած է ճանաչվելու նաև հողի հարկի` 50%-ի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատող կառավարության որոշումը: Այսպիսով` անհրաժեշտ էր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ հաստատել անշարժ գույքի հարկից 50%-ի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը։
Մեկնաբանել