HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Կասկադ-Էներգո»-ին թույլատրվեց մշակել քաղաքաշինական փաստաթղթեր և կատարել փորձաքննություն

«Կասկադ-Էներգո»-ին թույլատրվեց քաղաքաշինության բնագավառում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ինչպես նաև շինարարության իրականացման գործունեություն: «Կասկադ-էներգո»-ն գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, այն փոխկապակցված է գործարար Սամվել Կարապետյանի հետ։

Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած որոշման նախագիծը։

Այդ աշխատանքները կիրականացվեն էներգահամակարգերի հուսալիության բարձրացման, լրացուցիչ հզորությունների ավելացման և էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով։

Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ ընկերության կողմից իրականացվում են ենթակայանի վերակառուցման, էլեկտրամատակարարման` շինմոնտաժային և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման նախագծման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter