
Լիլիթը մտքում պահեց երազանքն ու փչեց տոնական մոմերը (վիդեո)
Այսօր Լիլիթի ծննդյան օրն է: «Ֆեյսբուքում» ստեղծված «Լիլիթը մանկության կարիք ունի» խմբի անդամներից Զառայի եւ նրա ամուսնու հետ մեկնեցինք Սիփանիկ՝ Լիլիթին շնորհավորելու: Մեր այցելությունից առաջ Լիլիթը մոտ մեկ ժամ տեւած հազի նոպա էր ունեցել: Տեսնելով հյուրերին՝ Լիլիթի դեմքին կրկին ժպիտ առաջացավ:
«Թող բոլորն առողջ լինեն»,- մի անգամ իր երազանքների մասին պատմելիս՝ ասաց Լիլիթը: Այս անգամ էլ նա իր մտքում պահեց երազանքն ու փչեց տոնական մոմերը:
Հիշեցնենք, ըստ դեկտեմբերի 12-ի տվյալներին՝ Կարինե Սարգսյանի անվամբ «Կոնվերս» բանկում բացված դրամական հաշվեհամարին փոխանցվել է 2,121,500 դրամ, դոլարայինին` 1507 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով փոխանցվել է 1005 եվրո:
Լիլիթենց բնակարանի համար նախատեսված գումարի մեծ մասն արդեն հավաքվել է: Դրամահավաքին մասնակցել են նաեւ գործարարներ ու ձեռնարկություններ: Եթե դեռեւս չեք փոխանցել ձեր 1000 դրամը, մի մոռացեք, որ յուրաքանչյուրիս 1000 դրամը Լիլիթենց տան հիմնաքարերից մեկն է:
Հաշվեհամար՝
«Կոնվերս» բանկ, Երեւան
Դրամային հաշվեհամար` 19300 412235 70100
Հաշվեհամար եվրոյով` 19300 41223570104
Դոլարային հաշվեհամար` 19300 41223570101
Փոխանցեք Լիլիթի մոր՝ Կարինե Սարգսյանի անունով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել