
Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի արդյունաբերության նախարարի հետ
Գյուղատնտեսության նախարար ությունը տեղեկացնում է, որ նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր:
«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են , բացի այդ այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին :
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել է, որ բելառուսական կողմը կարող է տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան երկրներին ևս մատակարարելու համար:
Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:
Մեկնաբանել