HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 8-ին ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին՝ մեծ մեքենաների վաճառքի և մարքեթինգի գծով ղեկավար Ութց Ռախների գլխավորությամբ։

Նախարարը մինչ այս արդեն հանդիպել էր «Մերսեդես Բենց» ընկերության Հայաստանի ներկայացուցիչներին, քննարկել նոր տրանսպորտային համակարգ մշակելու ծրագիրը։ Հերթական հանդիպումը նպատակ ուներ ընկերության պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի մանրամասները։

Ներկայացնելով միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մեր երկրում տրանսպորտային համակարգը բարելավելու, տրանսպորտային ցանցն արդյունավետ կառավարելու նպատակով որոշակի քայլեր են կատարվել: Նա հույս հայտնեց, որ համաշխարհային մեծ համբավ և փորձ ունեցող ընկերության հետ այս ուղղությամբ համատեղ գործունեությունը կարող է արդյունավետ լինել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երթուղիների սպասարկման, ուղևորահոսքերի կառավարման, տրանսպորտային միջոցների հարմարավետության, օպերատորների ընտրությանն առնվող մի շարք հարցեր։ Համաձայնություն ձեռք բերվեց ծրագրի նպատակների և համագործակցության ուղղությունների վերաբերյալ որոշակի ուսումնասիրությունից հետո կրկին հանդիպել՝ ներկայացնելով որոշակի առաջարկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter