
Ոստիկանները Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն
Այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում են Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:
Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել