HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկվել Սիրիա

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ և սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, որից անմիջապես հետո իրականացվել է բեռանաթափման և բաշխման գործընթացի կազմակերպումը:

Հալեպում Հայաստանի հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես կբաշխվի սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի և սիրիական այլ քաղաքների առավել կարիքավոր ընտանիքներին:

Նշենք, որ սա Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել այս տարվա փետրվարին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter