HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական փաթեթը

Այսօր Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի  օրենքներում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Հիմնական զեկուցող՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է,  որ օրենքների նախագծերով առաջարկում են շարունակել այն գործընթացը, որ սկսել են երկու տարի առաջ:
«Խոսքը վերաբերում է վարչատարածքային փոփոխություներին, ինչի արդյունքում այսօր գործող համայնքները միավորվում են ավելի մեծ համայնքների մեջ, համապատասխանաբար դրանով ավելի մեծ ունակություններ, հնարավորություններ ձևավորվում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու համար»,- նշել է հիմնական զեկուցողը: Քննարկումից հետո  Վաչե Տերտերյանը նշել է, որ պատգամավորների բոլոր դիտարկումները և առաջարկները կքննարկեն:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքէջում հասանելի է թվով 18 խոշորացված համայնքներում խոշորացումից ի վեր կատարված աշխատանքների և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվություն:

Տեղեկանք

Խոշորացված համայնքների վերաբերյալ

Խոշորացման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները (աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և այլն) փոխարինվել են ծառայություններ մատուցող հաստիքներով:

 

Օրինակ. Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գործող մանկապարտեզին հատկացվել են նոր հաստիքներ` գործավար,  բուժքույր և դաստիարակ: USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում իրականացվող ներդրումների շրջանակում համայնքին տրամադրված տեխնիկան սպասարկելու նպատակով՝ նախատեսվելու են հետևյալ հաստիքները. 3 աղբատար մեքենաների համար՝ մեկական վարորդ և 2-ական բանվոր (ընդամենը՝ 9 հաստիք), ձնահավաք և փոշեկուլ մեքենաների համար՝ 1 վարորդ, թրթուրավոր տրակտորի համար՝ 1 վարորդ, 2 ավտոաշտարակի համար՝ 1 ական վարորդ (ընդամենը՝ 2 հաստիք), 2 էքսկավատորի համար՝ 1-ական վարորդ (ընդամենը՝ 2 հաստիք), 3 ինքնաթափ մեքենաների համար՝ ընդամենը 2 վարորդ, գրեյդերի համար՝ 1 վարորդ, 2 ամսից համայնքն ունենալու է 5 ավտոբուս, որոնց սպասարկման համար նախատեսվելու է 5 վարորդի հաստիք: Վերոնշյալ տեխնիկայի սպասարկամն նպատակով ընդհանուր առմամբ նախատեսվել է 22 հաստիքի ավելացում: Ի դեպ, նշված հաստիքների վճարումը լրացուցիչ բեռ չի հանդիսանալու համայնքի բյուջեի համար, քանի որ նշված տեխնիկայի շահագործումը ինքնածախսածածկվելու է ավագանու կողմից հաստատված այդ տեխնիկայի վարձակալության վճարների հաշվին:

Զառիթափ համայնքում հաստիքների վերաբաշխման արդյունքում հնարավոր է դարձել թվով 7 անասնաբույժերի հաստիքների նախատեսում:

  • Խոշորացված համայնքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և զաքրգացման նախարարության պաշտոնական կայք էջում:

Հնարավոր է դարձել համայնքի համախմբված բյուջեի միջոցների հաշվին բնակավայրերում կապիտալ ներդրումների իրականացումը.

 

Օրինակ. Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում անցկացվել է լուսավորություն: Ընդլայնվել է Արեգնադեմ, Բանդիվան, Ամասիա, Գտաշեն բնակավայերի փողոցային լուսավորության ցանցը: Ինչպես նաև իրականացվում է Ամասիա բնակավայրի բազմաբնակարան շենքերի մուտքերի լուսավորումը:

Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի գիշերային լուսավորության համակարգի ստեղծում /2016թ. Նոյեմբեր, 40 լուսավորության կետ/

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի կոյուղագծի նորոգում

Այրում համայնքի Պտղավան բնակավայրում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց, որի  ընդհանուր արժեքից (4200.0 հազ. դրամ) 2900.0 հազ.դրամը ֆինանսավորվել է համայնքի բյուջեից,

Արփի համայնքի բոլոր բնակավայրերում անցկացվել է գիշերային լուսավորության ցանց:

Իրականացվում են խոշորածավալ ներդրումներ միջոզգային կազմակերպությունների կողմից. ներդրումների հաշվին իրականացվում են կապիտալ ծրագրեր, տեխնիկայի ձեռքբերում:

Օրինակ, USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում: Արդեն Դիլիջան համայնքին տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր, 1 թրթուրավոր տրակտոր, 2 աղբատար մեքենա, 1 քաղաքային կոմունալ վակումային փոշեկուլ: Եվրամիության ծրագրի շրջանակներում ձեռք կբերվեն 5 հատ ավտոբուսներ, որոնք կիրականացնեն միջհամայնքային ուղևորափոխադրումներ: Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:

USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Թումանյան համայնքին տրամադրվել է մեկ աղբատար մեքենա, մեկ «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենա և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 146 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան համայնքին կհատկացվի ևս 2 միկրոավտոբուս, որոնք կծառայեն համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը ապահովելու համար: Համայնքի բոլոր բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ: ԱՄՆ ՄԶԳ տեղական ինքնակառավարման բարեփոխումների շրջանակներում Թումանյան համայնքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման չափն է  331.305$:

Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության և գյուղտեխնիկայի վերազինում» ծրագրի շրջանակներում  նախատեսվածի համաձայն ձեռք է բերվել Ինքնաթափ մեքենա /Կամազ  15 տոննա/ 1 հատ, Աղբատար մեքենա/Կամազ 18,5  խմ/ 1 հատ, Ավտոգրեյդեր  1 հատ , Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր/JCB/ 1 հատ, Հացահատկային հնձիչ կոմբայն/НИВА ЭФЕКТ/  2 հատ: ԱՄՆ ՄԶԳ տեղական ինքնակառավարման բարեփոխումների շրջանակներում Տաթև համայնքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման չափն է 404.040$:

 

Ավագանու նիստերը դարձել են ավելի շահագրգիռ, մրցակցային, թիրախային: Օրակարգային հարցերի քննարկումների շուրջ ծավալվում են հիմնավորված բանավեճեր, ինչի արդյունքում շահում են նիստերի որակը և ընդունված որոշումների արդյունավետությունը: Սկսել են անցկացվել արտագնա նիստեր (համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում)

 

Օրինակ. Գորիս համայնքի 28.02.2017թ. նիստն անց է կացվել խնձորեսկ բնակավայրում, 25/12/2016, 05/12/2016, 28/04/2017 նիստերը նույնպես արտագնա էին: Արփի համայնքի ավագանու ապրիլ ասվա նիստն անց է կացվել Շաղիկ բնակավայրում:

Այրում համայնքի ղեկավարը և ավագանին կազմակերպել ապրիլ ամսվա ընթացքում են թվով 143 բնակիրների ընդունելություն՝ որից՝ 70-ը Այրում, 10-ը Արճիս, 17-ը՝ Բագրատաշեն, 5-ը՝ Դեղձավան, 6-ը՝ Դեբեդավան, 15-ը՝ Հաղթանակ, 5-ը՝ Լճկաձոր, 15-ը՝ Պտղավան  բնակավայրերում:

Մեղրի համայնքի ղեկավարն այցելել է համայնքի բնակավայրեր 78 անգամ, 78, որից Մեղրի ամենօրյա, Ագարակ, Տաշտուն, Լիճք, Լեհվազ, Վարդանիձոր, Ալվանք, Շվանիձոր,Նռնաձոր և Կարճևան բնակավայրերում 8-ական անգամ, իսկ Վահրավար,Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերում 2-ական անգամ:

 

Որոշակիորեն աճել է պետության կողմից ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դրամական միջոցների չափը:

 

Օրինակ, 2015 թվականի նկատմամբ Զառիթափ համայնքի դոտացիան աճել է 14.2 տոկոսով, Գորիս համայնքինը՝ 13.2 տոկոսով, Նոյեմբերյան համայնքինը՝ 12.6-ով,

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter