HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 17 տրակտոր

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8 միավոր այլ գյուղտեխնիկա:

Նախարարությունը նաև հիշեցնում է, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,  սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, ևս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման  ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter