
ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Հայաստանի պատվիրակության ղեկավար, առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է հակածխախոտային նոր ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։
ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավարները, ըստ ԱՆ հաղորդագրության, պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ցանկացած օժանդակություն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։
Հանդիպման ընթացքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ներկայացրել է Ռուսաստանում հակածխախոտային միջոցառումների արդյունքում արձանագրված տպավորիչ ձեռքբերումները։
Մեկնաբանել