HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հարցը հանեց

Կառավարության կայքում տեղադրված վաղվա քննարկվելիք որոշումներից արդեն հանված է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին «Դիլիջան» ազգային պարկից 22,5 հա հողատարածք տրամադրելու նախագիծն ու հիմնավորումները:

Հիշեցնենք, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված էր «Դիլիջան» ազգային պարկից 25 տարի ժամկետով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 22.535 հա հողամաս ՊԵԿ-ին տրամադրելու որոշման նախագիծը: Նախագծում նշվում է, որ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով է այն տրամադրվելու ՊԵԿ-ին:  

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը բողոքի ակցիա էր նախաձեռնել կառավարության շենքի մոտ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter