HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանն ու Սիդնեյի Վիլըբի քաղաքը կգործակցեն

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ողջունելով Վիլըբիի քաղաքապետին` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ առաջիկայում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր կիրականացվեն: Արմեն Ուլիխանյանը կարևորել է Վիլըբիի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և  քաղաքային զբոսայգում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյն իր հերթին նշել է, որ համագործակցության շրջանակներում կյանքի կկոչվեն կրթական, բնապահպանական, մշակութային և տնտեսական ծրագրեր:  

Հանդիպման վերջում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը ստորագրել են բարեկամության և համագործակցության  համաձայնագիր:

Ավստրալական պատվիրակության կազմում Երևան են ժամանել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Եպիսկոպոս Նաջարյանը, թեմական խորհրդի նախագահ Սարգիս Տեր-Պետրոսյանը և թեմական խորհրդի փոխնախագահ Ստեփան Կերկյաշարյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter