
Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզն արդեն խաղահրապարակ ունի
Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզն արդեն ունի խաղահրապարակ։
Հունիսի 9֊ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՍԴՀԿ (Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն) Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամները, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ներկայացուցիչ Կարեն Մարդիրյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները, 100֊ից ավելի երեխաներ և ծնողներ։
Մանկապարտեզի տնօրեն Թերեզա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ՀԿԲՄ Ֆրանսիայի կառույցին շատ կարևոր նվերի համար, որից այսքան տարիներ զրկված են եղել մանուկները։
Ելույթ են ունեցել նաև հյուրերը, վերջում երեխաների կողմից ներկայացվել է գեղարվեստական հայտագիր։
Այս մասին տեղեկացնում է ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը՝ նշելով նաև, որ առաջիկայում պատրաստվում է մասնաճյուղ և գրասենյակ բացել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել