HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» պահանջում է քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետի արարքին

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կին գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատել է, որ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից:

Խաչատրյանի հանդեպ քրեական գործը, սակայն, կարճվել է՝ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Այս համատեքստում տեղին է զուգադրել մեկ այլ գործ, երբ հարկերից խուսափելու պատճառաբանությամբ ձերբակալվեց եւ հնգօրյա կալանքի ենթարկվեց Արցախի անկախության նվիրյալ եւ հայ մշակույթի զարգացման ջատագով Նարեկ Հարությունյանը: Սա եւս մեկ անգամ ի ցույց է դնում ՀՀ իշխանությունների` ընտրովի արդարադատություն կիրառելու արատավոր գործելակերպը:

«Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի եւ տղամարդուն, առավել եւս` նրա զբաղեցրած պաշտոնական դիրքին անհարիր է համարում Սուրեն Խաչատրյանի արարքը եւ անկախ նրանից, որ քրեական գործը կարճվել է, իշխանություններից պահանջում է քաղաքական գնահատական տալ ՀՀԿ անդամ մարզպետին, որից պետք է բխեն առնվազն վարչական հետեւանքներ՝ պաշտոնանկության ձեւով:

«Ժառանգություն» կուսակցություն

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իհարկե:ՄԻՄԻԱՅՆ քաղաքական գնահատական տալով ՀՀԿ անդամ մարզպետին կարելի է երկրի ղեկավարությանը լուրջ ընդունել: ՇԱՐՄԱԶԱՆՈՎյան երկար-բարակ ու անգիր արած խոսքերով հո չի. խոսքերը քամին է տանում: Արաբական ուղտը ԹՔՈՒՄ է արդեն-շուտ արեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter