HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գործազուրկների թիվն ավելացել է

Հանրապետությունում 2017-ի հունվար-ապրիլի ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսներին, ավելացել է։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի առաջին չորս ամիսների աշխատանքի շուկայի ցուցանիշները։

Այսպիսով, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած՝ հունվար-ապրիլին գործազուրկների թիվն ավելացել է մինչ 4 %: Ընդհանուր առմամբ, վերջին չորս ամիսների տվյալներով՝ հանրապետությունում հաշվառվել է շուրջ 80 հազար գործազուրկ։ Հունվար-ապրիլին հանրապետությունում գրանցված գործազուրկների ամսական թվին կարող եք ծանոթանալ գծապատկերում.

Հանրապետությունում մարտ ամսին գրանցվել են ամենաշատ թվով գործազուրկներ` 80 709 մարդ։

ԱՎԾ տվյալներով՝ տարեսկզբի առաջին չորս ամիսներից երեքում աշխատուժի պահանջարկը քիչ է եղել՝ համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ։ Օրինակ՝ նախորդ տարվա փետրվարի հետ համեմատած՝ աշխատուժի պահանջարկը նվազել էր 12 %-ով, իսկ մարտին` աճել ընդամենը 0,3 %-ով։

Այս տվյալներով՝ ապրիլ ամսին աշխատուժի պահաջարկի 92 %-ը եղել է մասնավոր հատվածում, 8 %-ը՝ պետական։ Ի դեպ, ինչպես հայտնել էինք՝ մասնավոր հատվածում աշխատավարձը զգալիորեն բարձր է` պետականի համեմատ։

Ապրիլին թափուր աշխատատեղերի ավելի քան 60 %-ը բանվորական աշխատանքն է եղել, իսկ 38 %-ը՝ ոչ բանվորական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter