HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության խնդիրները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների և սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:

Հյուրերը ներկայացրել են Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի և սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ներկայացրել է աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության և հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները:

Մեկնաբանություններ (1)

Հեղինե
Չեմ կարծում, որ այդ ծրագրից կօգտվեն ՀՀ հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, քանի որ նրանք մնում են անտեսված: Քանի դեռ մանկուց հաշմանդամ երիտասարդը ստանում է 20200դրամ թոշակ ( երբ այդ երիտասարդը միակողմանի երիտասարդ է, իսկ նրա խնամատարը-մայրը ամսեկան վճարում է 80000 դրամ եկամտահարկ):.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter