HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մատաղիս ավանում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: 

Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: 

Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ: 

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter