
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց թողեցին
Նոր տեղեկատվություն Քաջարան գյուղից, րոպեներ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ:
Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում են Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել