HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» այսօրվա համարում

  • Քաղաքական համակարգի փտախտը 

Խորհրդարանական ընտրություններից մոտ 5 ամիս առաջ Հայաստանում յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել. առկա է ներքին խմորումների մեջ գտնվող եւ չափազանց լուրջ ամբիցիաներ ունեցող իշխանական համակարգ, որին «հակադրվում» է իր բոլոր խաղացողներով հանդերձ գրեթե կատարյալ մարգինալ ընդդիմություն: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Կալանավորված սփյուռքահայը` նոր փորձաքար Հայաստան-Սփյուռք հարաբերություններում

Դեկտեմբերի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեգ Հարթունյանի նկատմամբ:  (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան) 

  • Երբ ընկերությունը մենաշնորհային դիրք ունի. բաժանորդն ընդդեմ «ՀայՌուսգազարդի» 

Գեւորգ Դավթյանը «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժանորդ է: Այս տարվա հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող աշխատակցուհին առանց զգուշացնելու հանել է գազի օգտագործումը հաշվառող համապատասխան սարքը, եւ դադարեցվել է Գեւորգ Դավթյանի բնակարանի գազամատակարարումը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան) 

  • Արմավիրում երկաթգիծը դարձել է հետիոտնի ճանապարհ 

Արմավիր քաղաքում ամեն պահի մարդ կարող է ընկնել գնացքի տակ, քանի որ երկաթուղու գծերը քաղաքացիների համար դարձել են «Սադախլո» կոչվող շուկա տանող միակ կարճ ճանապարհը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան) 

  • Կառավարությանը չի՞ հետաքրքրում Ծիլքարի դպրոցը 

Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի ուսուցիչները հնարավոր է` չստանան դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Այս համայնքում դեռեւս չի լուծվել վարկերի պատճառով «ՎՏԲ-Հայաստան բանկի» եւ գյուղացիների միջեւ ծագած խնդիրը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան) 

  • Դրոսելների գործարանի ոդիսականը

Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան) 

  • Օրենսգրքում առկա խնդիրները խոչընդոտում են անտառի ու դրա բնական ռեսուրսների կայուն կառավարմանը

Սույն աշխատանքով փորձ է արվում հնարավորինս հակիրճ եւ հանրամատչելի ներկայացնել ՀՀ անտառային օրենսգրքում առկա որոշ հակասություններ եւ թերություններ, ինչպես նա եւ հնարավորության դեպքում առաջարկել դրանց վերացման տարբերակներ: (Հեղինակ` Արսեն Կարապետյան) 

  • Սրճարանի շինարարություն` հուշարձան շենքում. բնակիչները ցնցումներ են զգում, իսկ կառուցապատողն ասում է, որ շենքը կդիմանա 9 բալանոց երկրաշարժի

Աբովյան 32 շենքի բնակիչ Սեդրակ Առաքելյանն ասում է, որ երբ մոտ 3 շաբաթ առաջ շինարարները շենքի կիսանկուղային հարկում քանդում էին հենքային պատը, հարեւաններից մեկը գնաց` այդ աշխատանքներին հետեւելու, որպեսզի այնպես քանդեն պատը, որ 77 տարի առաջ կառուցված «էս շենքը չնստի գոնե, որ գնանք ձեռքերով պահենք գոնե»: (Հեղինակ` Սոնա Ավագյան)

  • Սարդարապատի համայնքապետարանի աշխատակիցների համար աշխատանքային օրն ավարտվում է կեսօրին

Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի աշխատակիցների համար ոչ պաշտոնապես աշխատանքային ժամ է սահմանվել առավոտյան ժամը 9-14-ը: Դրանից հետո դուռը կողպված է, եւ գյուղացիների ասելով` աշխատակիցներին պետք է փնտրել իրենց տներում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան) 

  • Համայնքի ղեկավարը բարձրագույն կրությունից բացի նաեւ կառավարման այլ հմտությունների պետք է տիրապետի 

ՀՀ փոխվարչապետի հաստատած համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում 2011 թ. 11 ամիսների ընթացքում Սյունիքի մարզից  վերապատրաստվել է 42 համայնքային ծառայող: (Հեղինակ` Սուսաննա Շահնազարյան) 

  • «Գերակա շահ հռչակված տարածքում հյուրանոցային համալիր կառուցվելու է»,-վստահեցնում է «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն

50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթեւի վերածնունդ»  ծրագիրը մեկնարկեց 2009թ-ի վերջին` «Տաթեւեր» ճոպանուղու կառուցմամբ: (Հեղինակ`  Երանուհի Սողոյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter