HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի ծրագրի ղեկավար Էլիս Մերվինին, Պաշտպանության կցորդ Բրյուս-Մըրֆիին և Պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիելին:

Ողջունելով ԱԻ նախարարին՝ դեսպան Միլսը նշել է. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել, և ԱՄՆ դեսպանությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր: Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետևողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման և ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական և գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:

Խնդիր դրվեց համատեղ աշխատել Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տվյալների բազայի համալրման և քարտեղագրման ուղղությամբ՝ ներդնելով այս ոլորտում առաջատարը հանդիսացող երկրների փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը շեշտել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ և արդյունավետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter