HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովում կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, աշխատակազմը կօպտիմալացվի

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ն, խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը եւ խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:
 
Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման եւ գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաեւ աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:

Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը`  շարունակական:

Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու եւ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը: Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում եւ դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter