
Զինված ուժերի զինծառայողները մասնակցում են Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը
ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել