HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:

Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:

Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով և որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու և պայմանները բարելավելու համար:

Արդյունքում՝ ոչ միայն պակասել են Գումի շուկայամերձ տարածքի անմխիթար վիճակի առումով հնչող բողոքները, այլև, ըստ վաճառակետերի սեփականատերերի, ավելացել են իրացման ծավալները:

Մսի իրացման կետերի համապատասխանեցումը օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին շարունակում է մնալ ՍԱՊԾ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter