
ԵԱՏՄ և Իրանի միջև հնարավոր է ստորագրվի ազատ առևտրային գոտու համաձայնագիր
ԵԱՏՄ և Իրանի Իսլամական հանրապետության միջև մինչև այս տարվա վերջ հնարավոր է ստորագրվի ժամանակավոր համաձայնագիր՝ ազատ առևտրային գոտի ստեղծելու վերաբերյալ:
Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում: Քննարկումները սկսվել են դեռևս հունիսի սկզբին՝ Սանկտ-Պետերբուրգում:
Համաձայնագրի բանակցություններին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով խորհրդի անդամ Վեռոնիկա Նիկիշինան և Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: Վերջինս հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ գործընթացն իր ավարտին հասցնելու համար:
Ազատ առևտրային գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը չի վերաբերում առևտրաշրջանառությանն ամբողջությամբ: Այն վերաբերում է այն ապրանքներին, որոնք երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում:
Փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտուրը կնպաստի արտահանման ծավալների 73 % մեծացմանը, իսկ րջանառվող ապրանքների գերակշիռ մասն էլ բաժին կհասնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, թուղթը, հագուստը, պողպատե արտադրանքը, տարբեր տեսակի մեխանիկական և էլեկտրական սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլն :
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներներից այժմ Իրան են արտահանում ցորեն, գարի, եգիպտացորեն, բուսական յուղ, պողպատե արտադրանքներ, բեռնատարներ, փայտանյութ և թուղթ: Հայաստանից Իրան արտահանվում է հիմնականում էլեկտրաէներգիա:
Լուսանկարում՝ Մահմուդ Վաեզի/ sputniknews.com
Մեկնաբանել