
Արցախի ՊՆ. «Ադրբեջանցիներն հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները»
«Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Ըստ ՊՆ լրատվական ծառայության` Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը, և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:
Ստորև ներկայացվող տեսագրությունում, որը հրապարակել է Արցախի ՊՆ-ն, երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հրդեհում սեփական ցանքատարածությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել