HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

112 քաղաքացի վարկ է մարել

Ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում­ներին աջակցելու նպատակով 1516 ՀՀ քաղաքացիներին տրամադրված շուրջ 935 մլն դրամ ընդհանուր գումարով արտոնյալ վարկերից 21 մլն 841 հազար դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: Վարկը ամբողջովին կամ մասնակի մարել է 112 քաղաքացի: Քաղաքա­ցիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Վարկերի մարման ժամանակացույցն ազատ է:

Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ ծրագրի շրջանակում նախարարության կողմից բյուջե­տային վարկեր են տրամադրվել Երևան քաղաքի 150 բնակիչների: Վարկեր են տրամադրվել նաև Լոռիում' 606 քաղաքացիների, Տավուշի մարզում' 375 և Շիրակում' 304 վարկ: Համա­պա­տաս­խանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter