
Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ-ում ներկայացրել է «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ:
Նիստում ամփոփվել է քաղաքական տարին և քննարկվել են քաղխորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը:
Նիստում Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է կոնգրեսի` «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը: Հայեցակարգի հիմնական առանցքը կազմում են օրենսդրական, կառուցվածքային, ֆունկցիոնալ այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, գործադիր և օրենսդիր իշխանություններից դատարանների լիակատար անկախացմանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության լիազորության արդյունավետ իրականացմանը, դատական վերահսկողության շրջանակի ընդլայնմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել