HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում կատարված սպանության կասկածյալը ձերբակալվել է

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։ Ըստ Կոմիտեի` կասկածյալը ձերբակալվել է։

Ինչպես հաղորդվել էր, 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:

Կամո Փիրուզյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու ու կրելու վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի 26-ամյա բնակիչ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 4 պարկուճ և 1 գնդակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter