HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

Հունիսի 13-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին` հայկական կողմից`  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից`  Տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:

Նիստին համանախագահները հանդես են եկել բացման խոսքով:    

Օրակարգում ընդգրկված հարցերն էին` Հայաստանի և Տաջիկստանի միջև առկա իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնում, տնտեսական համագործակցություն, արդյունաբերության, ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցություն: 

Նշելով, որ օրակարգում ընդգրկված բոլոր բնագավառներում համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան` կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների տնտեսական իրավիճակի, առկա ներդրումային միջավայրի, ներդրումային գրավչությունների և հնարավորությունների վերաբերյալ: Տեղեկատվություն է փոխանակվել նաև երկու երկրներում գործող ԱՏԳ-ների և այդ գոտիներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ:

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները, պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև Հայաստանում գործող արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությամբ (GSP,  GSP+), որոնց օգտագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ինչպես հայ-տաջիկական երկկողմ համագործակցության, այնպես էլ առևտրաշրջանառության, ինչպես նաև երկու երկրների միջև արտահանմա և ներմուծման ակտիվացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև հայ-տաջիկական գործարար-համաժողովների անցկացումը: Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ կա մեծ պոտենցիալ առևտրաշրջանառությունն ընդլայնելու, արտահանման և ներմուծման  ակտիվացման համար և քննարկել են անհրաժեշտ քայլերը` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկուստեք նշվել է, որ համատեղ գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ կան արդյունաբերության բնագավառում` մասնավորապես թեթև արդյունաբերության, ոսկեգործության, գորգագործության և ինովացիաների բնագավառում, ապակե տարաների և շինարարական ապակու արտադրության մեջ:  

Նիստի ավարտին ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter