
Վերապատրաստման դասընթացներ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:
Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. հուլիսի 3-ից:Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
Դեռևս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, ովքեր ենթակա են զորացրման ս.թ. ամառային զորակոչի շրջանակներում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 26-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել