
Արդարադատությունից՝ կառավարությանը
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար նշանակվելուց հետո որոշել է երկու պետական կառույցների գույքերը փոխանակել։
Կառավարության այսօրվա նիստին Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացվել էր որոշման նախագիծ, որով նախարարը առաջարկել էր կառավարությանը ամրացված 2,1 միլիոն դրամ արժողությամբ խորհրդակցության սեղանը, գրասեղանը, զգեստապահարանը և գրապահարանը, փոխարինել արդարադատության նախարարության 2,3 միլիոն դրամ արժողությամբ նույնատեսակ գույքով։
Գործադիրը չմերժեց նորանշանակ նախարարի առաջարկը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել