
50 միլիոն դրամ` նախագահականից կառավարության պահուստային ֆոնդին
Նախագահականը 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 միլիոն դրամը կտրամադրի կառավարության պահուստային ֆոնդին: Որոշման այս նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Գումարը տնտեսվում է, քանի որ նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը նվազել է 27-ով, իսկ մեքենաների քանակը՝ 15-ով։ Բացի այդ, նախատեսված ծախսերի գումարը կրճատվում է ի հաշիվ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում ներառված, «Ազնավուրը» հիմնադրամին հատկացված շենքի, որը մարտի 23-ին կառավարությունը տրամադրել էր Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեության համար։ Շենքի փոխանցման հետ մեկտեղ, թանգարանին է հանձնվել նաև դրա պահպանման ծախսերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել