
2016-ին պետբյուջեն 278 միլիարդ դրամի պակասորդ է ունեցել
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Հաշվետվության տվյալներից պարզվում է՝ պետբյուջեն 2016թ.-ին ունեցել է մոտ 278 միլիարդ դրամի պակասորդ։ Այսինքն՝ բյուջեում ծախսերը գերակատարել են եկամուտները կամ ծախսերը եկամուտներից ավելի շատ են եղել։
2016թ.-ին պետական բյուջեում եկամուտները կազմել են ավելի քան 1,7 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ մոտ 1,5 տրիլիոն դրամ։ Եթե ամբողջացնենք նախորդ տարվա պետբյուջեի պատկերը, կստացվի այսպիսի սխեմա՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել