HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ովքե՞ր կարող են իրենց թույլ տալ Ամանորը դիմավորել Ծաղկաձորում կամ Աղվերանում

Թեև ամանորյա տոների մեկնարկին 15 օր դեռ կա, սակայն Հայաստանի հանգստյան գոտիներում արդեն ազատ տեղեր գրեթե չկան: Բնականաբար, հանգստյան տների տերերն էլ, օգտվելով առիթից, աբսուրդ գներ են սահմանել:

«Հայացք»-ի թղթակիցը երեկ Ծաղկաձորի և Աղվերանի հանգստյան տներ զանգահարելով' փորձեց ճշտել' ամանորյա փաթեթներ ունե՞ն, և որքա՞ն արժեն դրանք:

Ծաղկաձորի հյուրանոցների մեծ մասում ազատ տեղեր արդեն չկան: «Ալիք» հանգստյան տանը մեզ առաջարկեցին սենյակներ 2 հոգու համար: Այստեղ 4 օրվա (դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը) ամանորյա փաթեթի գինը երկու անձի համար, ներառյալ տոնական շոու ծրագիրն ու սնունդը, 350 հազար դրամ արժե:

«Կեչառիս» հյուրանոցային համալիրում մինչև հունվարի 4-ն ազատ տեղեր չկան: Իսկ դրանից հետո մեկ անձի համար 55 հազար դրամ են պահանջելու (ներառյալ սնունդը): Իսկ եթե ցանկանում եք տոնական ծրագրին էլ ականատես լինել, ստիպված եք հավելյալ 30 հազար դրամ վճարել:

Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրում 2 անձի համար ամանորյա հնգօրյա փաթեթի գինը 450 հազար դրամ է սահմանված' ներառյալ սնունդն ու տոնական ծրագիրը:

Նույն իրավիճակն է Աղվերանում: «Աղվերան հոթել» համալիրում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ն ազատ տեղեր չկան: Իսկ հունվարի 5-ից հետո դարձյալ գները չեն իջնելու. մեկ անձը 200-240 հազար դրամով կարող է հանգստանալ:

«Արթուրս» հանգստյան տանն ազատ տեղեր դեռ կան, սակայն ավելի թանկ են, քան Ծաղկաձորի հանգստյան տներում: Այստեղ եռօրյա տոնական փաթեթի գինը 2 անձի համար 480 հազար դրամ է սահմանված: «Արթուրսից» տեղեկացրին, որ գնի մեջ մտնում են բանկետը, նախաճաշը, խաշը, մեծահասակների և երեխաների համար շոու ծրագիրը, լողավազանից, թենիսից և այլ ծառայություններից օգտվելը:

Ստացվում է, որ Հայաստանի շարքային քաղաքացին չի կարող իրեն թույլ տալ Ամանորն ընտանիքի հետ դիմավորել Ծաղկաձորում կամ Աղվերանում: Դա միայն հարուստների մենաշնորհն է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

չհանգստացող
հետո զարմանում ենք որ հայաստանից փախնում են, դրսում հանգստացողներին ել ասում են դավաճան.Դե եթե մի քանի օրից ել վարունգի գինը դարձնեն 10000 - 12000 էլի չզարմանաք.ամբողջ աշխարհում ամանորյա տոներին ամեն ինչ էժանանում է մեր մոտ հակառակը, բացառիկ գյոռմամիշ ազգ ենք, դրսում գլուխ ենք գովում մեր հայ լինելով, ներսում իրար կոկորդ ենք կրծում ու իրար թալանում, ազգային ու հայրենասիրական մտածելակերպը վերացելա, լավ էն աղքատ խավը ինչ անի էս անարդար ֆոնին՞, ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների երկիր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter