
Ստորագրահավաք՝ ի աջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի
Այս տարվա մայիսի 29-ին Թիֆլիսի իր տան մոտից բռնի Բաքու է տեղափոխվել ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին: Հաջորդ օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ սահմանն ապօրինի հատելու և խոշոր չափի գումար հափշտակելու համար: Այս պատմության մասին «Հետք»-ը գրել է:
Այնինչ, նրա մոտ նույնիսկ անձնագիր չի եղել: Այժմ նա գտնվում է Բաքվում, նախնական կալանքի տակ:
16 երկրներից մի շարք լրագրողներ կազմել են միջնորդագիր, որով պահանջում են ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին: Այն ստորագրել կարելի է ՝ այստեղ:
Ստորագրահավաքին մասնակցել են լրագրողներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Ղրղստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Էստոնիայից և Ֆրանիսայից:
Այսօր նույն նպատակով Ռիգայում ֆլեշմոբ է տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի դեսպանատների դիմաց: «Հետք»-ի լրագրողը մասնկացել է այդ ֆլեշմոբին:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները:
Լուսանկարները՝ Alfreds Ulmanis, fotal.lv
Մեկնաբանել